Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Աղասի Ենոքյան․ Հայաստանն անցնում է արտաքին կառավարման

Աղասի Ենոքյան․ Հայաստանն անցնում է արտաքին կառավարման
24.07.2020 | 10:15

Հայաստանն անցնում է արտաքին կառավարման։ Մե՜ծ ավետիս իրենց 70 տոկոսով իշխանական լափամանի մոտ խռնված տղաներին ու աղջիկներին։ Այլեւս կարող եք լափամանից վերցնել պարգեւավճարների ձեր փայը, ձեր մաքսանենգ սիգարետներն ու ադամանդները՝ առանց կրուտիտների, առանց հերթական անհեթեթությունների, անգամ քվեարկության կոճակը առանց տնից դուրս գալու սեղմելով։


Միացյալ Նահանգները Հայաստան է ուղարկում կոռուպցիայի դեմ պայքարի մեծ մասնագետի, Եվրամիությունը ներդրում է ընդլայնված լիազորություններով չորս մասնագետ, պլյուս՝ Սփյուռքից Հայաստան են գալիս 100 պրոֆեսիոնալ, որոնք կաշխատեն պետական կառավարման ոլորտում։


Այս է ձեր կառավարման 2 տարվա արդյունքը, Հայաստանը կործանումից փրկելու համար Արեւմուտքն իրար է խառնվել, անցել է կառավարման մանուալ ռեժիմի։
Բայց հիշեք, որ ձեր 70 տոկոսը այլեւս առ ոչինչ է, իսկ դուք 100 տոկոսով եք պատասխան տալու ձեր եփած բորշի համար։

Դիտվել է՝ 3351

Մեկնաբանություններ